Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Սերժ Սարգսյանը խոսեց

Սերժ Սարգսյանը խոսեց
03.12.2015 | 12:35

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերություններին՝ պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են Սահմանադրության փոփոխություններին` նախաձեռնման անհրաժեշտությանն ու նպատակին, պետության համար այդ փոփոխությունների կարևորությանը, Հիմնական օրենքի բարեփոխմանը դեմ արտահայտվողների փաստարկների հիմնավորվածությանը: Լրագրողները նախագահից հետաքրքրվել են նաև իրավապահ մարմինների կողմից մայրաքաղաքում իրականացված հատուկ գործողության և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ